1. Հարստանում է չինացիներին այն վաճառած Վարդան Այվազյանը, որն արդեն կարող է
թարմացնել իր Բենթլին: 2.
Տեղահանվում են հրազդանցիները: 3. Որոշ չափով լուծվում է Չինաստանի գործազրկության խնդիրը, որովհետև աշխատելու համար հրավիրվելու են
չինացի բանվորներ: 4. Հրազդանցիներն ու շրջակա գյուղերի բնակիչները
խմում են թունավոր ջուր: 5. Հանքերի իրական արժեքի ու հասցված վնասի համեմատությամբ չնչին գումարներ հարկերի տեսքով կմնան Հայաստանում:
Կարելի է շարունակել, բայց կարծում եմ այսքանն էլ հերիք է:
Հիշեցնեմ, որ Հրազդանի հանքը հին պատմություն ունի,
այն հայտնի է դեռեւս 1944թ: Խորհրդային տարիներին այն չշահագործեցին, քանի որ ավելի շատ բնապահպանական աղետների էր հանգեցնելու, քան օգուտ էր տալու: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վնասի մասին է խոսքը, եթե նույնիսկ ԽՍՀՄ-ում ռիսկ չեն արել շահագործել:
Չնայած այն ժամանակ Բենթլի չկար, որ հանքն ու երկիրը ծախելու դիմաց ստանային: