Feb 23, 2011 10:07
Երեկ Պետրոսի հյուրը «Հայաստանի մրցունակության հիմնադրամի» տնօրեն Բեկոր յեսիմինչյանն էր, որը մի շարք «մրցունակ» մտքեր արտահայտեց:
Պետրոսն ասում է Հայաստանում զբոսաշրջիկներ շատ չեն գալիս, որովհետև ծառայություններն անորակ են, իսկ գները՝ բարձր, իսկ Բեկորը ցինիկ ժպիտը դեմքին պատասխանում է, որ դա կապ չունի: Ըստ նրա գներն ու որակը կլավանան այն դեպքում, եթե զբոսաշրջիկների քանակն ավելանա, ոչ թե հակառակը՝ որակն ու գնելրը նորմալացնել, որ եկողների քանակը մեծանա:
Ոնց մյուս բիզնեսները չեն հասկանում, որ հաճախորդներին գրավելու համար անհրաժեշտ է անորակ ու թանկ ապրանք հանել շուկա և երբ հաճախորդները շատանան, որակն ավտոմատ կլավանա, իսկ գները կիջնեն:
Եթե «Հայաստանի մրցունակության հիմնադրամը» այդ սկզբունքով է աշխատում, առաջարկում եմ անունը փոխել «Հայաստանի տոռմուզման հիմնադրամ»:
PS. Էդ Բեկորը ՀՀ պետբյուջեից ամենաբարձր աշխատավարձ ստացողն է, ամսեկան 7 միլիոն դրամ:
Գժանոց,
Էշություն,
Տականքներ,
Հայաստան