(no subject)

Feb 22, 2011 08:46

Ընկերներից մեկն օգտագործել էր «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» եզրը: Որոշ ժամանակ առաջ գրել էի այդ տերմինի վտանգավորության մասին (գործից անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը Արցախի և Ադրբեջանի միջև է, իսկ իրականում Ադրբեջանը պայքարում է ողջ Հայաստանի և ողջ հայության դեմ, ոչ թե մենակ Արցախի, իսկ արցախյան խնդիրն էլ հայ-թուրքական հակամարտության շարունակությունն է, ոչ թե առանձին երևույթ):

Երկու օր առաջ հանդիպեցի մի քանի շատ ակտիվ երտասարդների, ՀՀ նախագահին կից երիտասարդական հանրային խորհրդի անդամ, որոնք այդ նույն տերմինն օգտագործելով վստահ պնդում էին, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը ՀՀ վրա չի հարձակվի, որովհետև խնդիրը "ղարաբաղա-ադրբեջանական" է:

Իսկ "ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն" տերմինը ժամանակին ստեղծել են ՀՀՇ-ական արտաքին դիվանագիտական մտքի գիգանտները, իփր թե ՀՀ-ն արտաքին ճնշումներից զերծ պահելու համար:

Արդյունքում արտաքին ուժերը մեկա ամեն ինչ շատ լավ գիտեն, իսկ մանիպուլացվում է մենակ հայությունը: 

Էշություն, Քարոզչություն, Հայաստան

Previous post Next post
Up