Ազգային երաժշտության մասին

Feb 16, 2011 10:42

Մի քանի տարի առաջ կոմիտասագետ Մհեր Նավոյանն ասաց, որ ազգային երաշտությունն օգնում է ստրեսներից զերծ մնալ: Էդքան էլ չհավատացի, մտածեցի չափազանցեցնում է: Նավոյանն ասում էր, որ բացի ընդհանուր ազգայինից, անհրաժեշտ է լսենք նաև կոնկրետ մեր շրջանին հատուկ երաժշտությունը:

Երեկ հոգեբուժ-հոգեթերապեվտ Հարություն Մինասյանի հետ էի զրուցում ու նա պատմեց, որ նեվռոզ հիվանդներին դեղորայքի հետ մեկտեղ խորհուրդ է տալիս լսել Իմպուլս 106,5 ռադիոկայանը: Իմպուլսով միայն ազգային երաժշտություն է հնչում:

Երգ, Երաժշտություն

Previous post Next post
Up