«ԲՐԻՏԱՆԻԱ ԿՂԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

Feb 14, 2011 10:09

«Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթեր, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից ու ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե «եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական Քրոնիկոն, 748թ.:

Հետաքրքիր է ( Read more... )

Պատմություն, Հայաստան

Leave a comment

artsat February 14 2011, 08:39:37 UTC
Անգլոսաքսոնյան քրոնիկլներից բացի կա Գալֆրիդ Մոնմուտանցու «Բրիտտների պատմությունը»։
Ըստ նրա բրիտտների նախնիները եկել են Փոքր Ասիայից։
Տրոյայի կործանումից հետո գնացել են Հռոմ (Էնեյոսի մոտ, ասենք դեռ Հռոմ էլ չկար)։ Այնտեղից աղջկա(մեկին անկապ տեղը խփում են) պատճառով գնացել են Իբերիա (Իսպանիա), հետո Արմորիկա (Բրետոն), հետո Բրիտանիա։
Այնպես, որ և՛ Հայաստանից գնալու վարկածը կարող է ճիշտ լինի, և՛ Արմորիկայից, նայած երբվանից հաշվես։

Հ.Գ.
Ասածիդ հետ համաձայն եմ, այն որ ժամանակին քաղաքակրթության կենտրոն ենք եղել, մեզ թույլ չի տալիս, որ հիմա ձգտենք շիմպանզե դառնալ։

Reply

(The comment has been removed)

artsat February 14 2011, 11:03:03 UTC
Ըստ Մոնմուտացու, խոսքը վերաբերվում է մ.թ.ա 11-10 դարերին, անմիջապես Տրոյայի անկումից հետո։
Սրանք Էնեյոսի բարեկամներն էին։
Վանդալ, ալան բան այդ ժամանակ չեն հիշատակվում։ Դրանց շարժումները շատ ավելի ուշ են եղել։
Ու ուղղին էլ տարբեր է։
Բրիտները ջրով են շարժվել։ Սկզբից Միջերկրականով, հետո Ատլանտյանով։
Դե հա իհարկե միֆերի մասին է խոսքը, բայց միֆերը իրական արմատներ են ունենում, հիմնականում հավաքական։
Ոնց որ ասենք մեր Հայկ Նահապետի պատմությունը։
Ասեմ, որ բրիտտների նախահայրը Բրուտն էր, որի անունով էլ և դրել են իրենց ինքանվանումը։
Մի հետաքրքիր բան էլ կա։ Սրանք էլ են հսակաների դեմ կռվում, որ կղզիները գրավեն։
Մերոնք էլ Տիտանյանի դեմ էին կռվում, որ Լեռնաշխարհը պահեն։
Երևի բոյով մարդիք էն ժամանակ շատ են եղել ։Ճ

Reply

(The comment has been removed)

Re: Ըստ Մոնմուտացու artsat February 14 2011, 13:31:44 UTC
Դե նորմալ է, որ հիմիկվա բրիտանացիները Բրուտին իրենց նախահայր չեն համարում, որովհետև բրիտներ մնացել են Ուելսում ու Կորնուոլում, մնացացը կարելի ՝ ասել բրիտների հետ կապ չունեն (շատ կոպիտ օրինակ է, բայց ոնց թոր թուքերն ուքրդերը Հայկին իրանց նախահայր չեն համարում)։
Դե ցանկացած միգրացիայի մեջ էլ նմանություններ կան, բայց կոնկրետ այս դեպքում մոտ 1300 տարվա տարբերություն կա, ծովային ու ցամաքային ճանապարհի տարբերություն կա ու էլի ահագին բան։
Բասկերը շատ հնարավոր է, որ նման լինեն, որովհետեև էլի Մոնմուտացին ասում է, որ նրանք մի պահ մնացին Իբերիայի հյուսիսային մասում՝ բասկերի երկրին համընկնում է։
Բասկերի հետ կապված էլ ես ինչքան գիտեմ նրանք ահագին ժամանակ իզոլացված են ապրել ու քիչ են խառնվել եկած-գնացածների հետ։

Reply


Leave a comment

Up