Պատմության մասին

Feb 04, 2011 13:30

Հայ պատմաբանների մի հատված կա, որոնց կտցրել է ու նրանք իրենց "վերլուծություններով" հասնում են նրան, որ գալերը հայ են, չինացիները հայ են, իսկ Հայաստանն էլ 20 հազար տարի է պետություն ունի (երեկ էի խոսում ըդենց մեկի հետ): Ու այդպիսի "պատմաբանների" քրտնաջան աշխատանքի արդյունքում վարկաբեկվում է ողջ Հայոց պատմությունը և այնպիսի ապացուցված բաները, ինչպիսին է այն, որ ուրարտացիները դա հայերն են, դառնում է հեգնանքի առարկա և վեճի թեմա ոչ թե դրսում, այլ նույնիսկ Հայաստանի ներսում:

Հայոց պատմության "ճիշտը" և "սխալը" ջոկելուց առաջ առաջարկում եմ կարդալ , օրինակ այս գիրքը: Թե չէ նույն սկզբմունքով կարելի է բացել Բրիտանիկա հեղինակավոր հանրագիտարանն ու նրանց պրոֆեսիոնալիզմի վրա չկասկածելով ենթադրել, որ Հայաստանի երկրորդ լեզուն ադրբեջաներենն է:

Պատմություն, Հայաստան

Previous post Next post
Up