Dec 29, 2010 10:04
Ճիշտն ասած այդպես էլ չհասկացա վերջին շրջանի պաշտոնյաների հեռացման պատճառները, տրամաբանությունը: Եթե հեռացման պատճառը պետական գումարներ շորթելն է կամ անգործությունը, ապա ինչո՞ւ չեն պատժվում, թե՞ Հայաստանում կարելի է բյուջեն մսխել և վստահ լինել, որ մաքսիմում գումարները պետք է հետ ուզեն, իսկ քրեական հոդված չի լինի: Խի՞ ոչ մեկ չասեց, թե այս պաշտոնյան հեռացվում է այսինչ պատճառով (բացի քաղաքապետից), իսկ այս մյուսը նշանակվում է, որովհետև...:
Եթե պաշտոնափոխություններն ուղղակի PR ակցիաներ են, ապա շատ անհաջող են կազմակերպված, որովհետև ցանկացած քարոզչությանը պետք է հետևեն ոչ քարոզչական, իրական գործընթացներ, հակառակ դեպքում քարոզչությունը բումերանգի նման կաշխատի:
Մարդիկ պետք է իրենց վրա զգան դրական փոփոխությունները, ոչ թե միայն «Հայլուրով» տեսնեն, իսկ Հայաստանի ղեկավարությունից ոչ քարոզչական դրական իմպուլսներ լայն զանգվածները վաղուց չեն զգացել:
Ներքաղաքական,
Տնտեսություն,
Հայաստան