Մի երկու օր առաջ թուրքական Զամանը հայերին կուտ տվեց նյութ դրեց այն մասին, թե հայկական բանակը շատ ուժեղ է ու
նույնիսկ Թուրքիան պետք է զգուշանա: Հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցները տարածեցին թուրքական թերթի նյութը: Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ թուրքերը հանկարծ սկսեցին բաց զմայլվել հայկական բանակով:
Տարբերակ Ա. Փորձում են բթացնել մեր զգոնությունը:
Բ. Արդարացնում են Ադրբեջանի զինվելը:
Գ. Արդարացնում են Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին:
Դ. Երեք տարբերակները միասին:
Այսօր էլ կարդացի, որ
օրերս Ադրբեջանի խորհրդարանում գրեթե միաձայն վավերացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության եւ համագործակցության համաձայնագիրը, որը երկու երկրների նախագահները ստորագրել էին օգոստոսի 16-ին Բաքվում:
Լավ էլ համընկնում են: Փաստորեն Թուրքիան կամ Ադրբեջանը խաղալով հայկական որոշ զգացմունքների վրա, կարող է ողջ հայկական լրատվական դաշտը ծառայեցնել սեփական քարոզչական նպատակների համար: