Տիգրան Սարգսյանի կենսագրությունը դիտեք ներքևում:
Երեկ ասուլիս էր Տիգրան Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ, որին ներկա էր միայն մեկ լրատվամիջոց՝ «Այսօր» էլ. պարբերականը, էն էլ
Տիտրան Սարգսյանի մասին գրեթե բան չի գրել: Քանի որ մեր լրատվական դաշտը հիմնականում ապրում ու գործում է այլ արժեքների ու նպատակների համար, ինչի համար որ զոհվել են տղերքը, առաջարկում եմ, որպես լրատվամիջոցների քաղաքականության դեմ բողոք, տարածենք Տիգրան Սարգսյանի կենսագրությունը բլոգերում և սոցիալական ցանցերում:
1990 թ. փետրվարի 15-ին Տիգրան Սարգսյանի համահեղինակությամբ հայտարարվեց հռչակագիր-ծրագիրը, որով սկիզբ դրվեց «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կմավորմանը՝ իր մարտական օրհնությունն ստացավ Սիսիանի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ՝ Տեր Տիրայր Սահրադյան քահանայի կողմից, իսկ ինքն ընտրվեց գնդի շտաբի պետ, ռազմական խորհրդի անդամ։ Վարժ տիրաետում էր զենքի բոլոր տեսակներին, լեռնային և անտառային վայրերի մարտավարությանը, ռազմական հետախուզության սկզբունքներին։ Առանձնակի պահանջկոտություն էր ցուցաբերում գնդի կամավորների ընտրության հարցում՝ առաջնային համարելով մարտիկի բարոյակամային հատկանիշները։ Ստեղծել էր մարտիկների հանդերձավորման, ուսուցման և պատրաստման կուռ համակարգ։ Մեծ ջանքեր էր ներդնում գնդի բարոյահոգեբանական մակարդակի և մարտունակության բարձացման վրա։ Այդ նպատակով Արայի լեռան վրա ստեղծել ր ռազմամարզական բազա, որտեղ աշխարհաորայինները նախնական պատրաստություն էին անցնում լեռնային և անտառային վայրերի մարտավարությունից, ուսումնասիրում աշխատանք, ինժեներական և կապի պատրաստություններ։
Մասնակցել է Երասխավանի, Վայքի,Սիսիանի, Խնձորեսկի, Կոռնիձորի, Նոյեմբերյանի պաշտպանական մարտերին։
1990 թ.-ին մշակել և իրականացրել է հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Էրքեջ, Մանաշդ, Բուզլուխ գյւղերի ինքնապաշտպանական մատերը։ Նրա ծրագրով այնտեղ կառուցվել էր հզոր և հակառակորդի կղմից անխոցելի ռազմական բազա, որտեղից իրականացվում էին գրոհային գործողությունները։
1990 թ. նոյեմբերին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, աշխատանքներն անցկացրել իրավաբանական հանձնաժողովի կազմում։
1991 թ. նոյեմբերի 30-ին հակառակորդի Թոդան գյուղի կրակակետերի վերացման գործողության ժամանակ ծանր վիրավորվել է ականի պայթյունից։
Զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 9-ին։
Տիգրան Սարգսի Սարգսյանը արցախյան ազատամարի զինված պայքարի կազմակերպման հիմնադիր առաջամարտիկներից էր և տաղանդավոր ղեկավարը, հայ ազգի ռազմահայրենասիրական ոգու բարձրացման, ինքնիշխան պետության և ազգային բանակի ստեղծման ջատագովը։
1996 թ.-ին, ՀՀ անկախության հռչակման 5-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Արցախի ազատագրման պայքարում ունեցած բացառիկ դերի համար Տիգրան Սարգսի Սարգսյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով՝ հետմահու։
«ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի նախագահ՝ Խ. Գալստյան