Ոնց հասկանում եմ, Հարավկովկասյան երկաթուղին թքաց ունի մեր անվտանգության վրա

Dec 08, 2010 12:55


ԱրմԻնֆո. Սանահինի լոկոմտիվային դեպոյի վերացումով ադրբեջանական ագրեսիայի դեպքում Հայաստանի հյուսիսում գնացքները կմնան անպաշտպան: Այսօր լրագրողներին նման կարծիք է արտահայտել 90-ական թվականներին Հայաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի գծով մասնագետ Հովկ Օհանյանը:

Նրա խսքերով, Սանահինի լոկոմոտիվային դեպոն սահմանամերձ դեպո է: Այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: 90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի, Շուլավերի և Սադախլոյի ուղեմասերով, պատճառաբանելով այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայությամբ և նրանց նկատմամբ անհսկելիությամբ, որի հետևանքով երկաթուղում պարբերաբար կատարվել են ահաբեկչական գործողություններ:

Հայաստանի բեռնափոխադրումները այդ իրավիճակում կատարվում էր բացառապես Սանահինի լոկոմոտիվային բրիգադների և դեպոյի աշխատակիցների ջանքերով:
Միայն 1994թ. Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների ընթացքում տեղի են ունեցել 23 ահաբեկչական գործողություն, որից 13-ը Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո։ Ահաբեկչական գործողությունների ժամանակ պայթեցվել են ջերմաքարշեր, վագոններ, վառելիքով լի ցիստեռններ, ուղեմասերի գծահատվածներ, կամուրջներ և բոլոր պայթեցումների հետևանքները արագ արձագանքման շնորհիվ վերացվել են Սանահինի դեպոյի աշխատակիցների ջանքերով:
Վերացնելով Սանահինի դեպոն և նրա որոշակի գործառույթները տալով Գյումրիի դեպոյին, ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ղեկավարությունը տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, փաստորեն, նվազագույնը զրկում է Հայաստանին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու և կանխարգելելու օպերատիվ միջամտությունից։

Նշնք, որ Դեպոյի աշխատակիցներին առ այսօր «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ ղեկավարությունը կերակրում է սին խոստումներով, թե, իբր, այդ տարածքում ինչ-որ արտադրամասի հիմնումը կապահովի անհրաժեշտ քանակի աշխատատեղեր։ Իրականությունն այն է, որ այսօր չկա այդ արտադրամասը և չկան համապատասխան աշխատատեղերը։ Ի՞նչ արձագանք են տվել և գործնական ի՞նչ քայլեր են ձեռնարկել Հայաստանի պատկան մարմինները ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ ղեկավարության գործողությունների նկատմամբ։
   

Գժանոց, Հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայաստան, Պատերազմ

Previous post Next post
Up