Հանուն եփած հավերի բարձր տրամադրության

Nov 06, 2010 14:00


«Ադրբեջանահայությունը` լինելով ադրբեջանական ժառանգության իրավահաջորդը, Հայոց Աղվանք անկախ ու ինքնիշխան հանրապետության ստեղծման սկիզբն ազդարարելով շեշտում է, որ արդեն սկսել է նաև ինքնիշխան հանրապետության կառավարության կազմման գործընթացի ձևավորմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:


Բանախոսը նշեց, որ կառավարության կազմի ստեղծման, հաստատման գործընթացից հետո նպատակ ունեն խնդրանքով դիմել ԼՂՀ-ին` ժամանակավորապես իրենց հանձնել ԼՂՀ արևմտյան մասը` Լաչին կենտրոնով, որտեղ էլ իրենք մտադիր են հիմնել ադրբեջանահայերի Աղվանք հանրապետության քաղաքական կենտրոնը:

Ըստ նրա, իրականում, ԼՂՀ հակամարտության հայանպաստ լուծման բանալիները ադրբեջանահայ համայնքի պատմության ու ճակատագրի ճիշտ ներկայացման, մեկնաբանման մեջ է: «Մենք հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ, խոսել Ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության պատճառահետևանքային կապերի մասին: Նրանք, բնականաբար, մեզ խոստովանեցին, որ շատ են լսել Ադրբեջանի կողմից տարածվող ստերի մասին, բայց տեղյակ չէին այդ հակամարտության հիմնական տուժած` շահագրգիռ կողմի` ադրբեջանահայության մասին»,-ասաց նա: Այվազյանը նշեց, որ պատվիրակությունը իրենց առաջարկել է ադրբեջանահայության վտարանդի կառավարություն ստեղծելու գաղափարը, որ տուժած ժողովուրդն ինքը միջազգային հանրությանը պատմի ու բացատրի իրականությունը: Իսկ դրա ազդեցությունն ավելի մեծ կլինի, քան իրողությունն ինչ-որ մեկի մեկնաբանմամբ:

Այվազյանն ընդգծել է, որ եթե ազատագրված տարածքներում հիմնվի Աղվանքի անկախ հայկական հանրապետությունը՝ մայրաքաղաք Լաչինով, ապա ադրբեջանահայերը կազատեն ՀՀ իշխանություններին բնակեցման հարցից և իրենք կբնակվեն ազատագրված տարածքներում: «Ես հավաստիացնում եմ, որ այդ դեպքում ազատագրված տարածքներում կբնակվեն շուրջ 1 մլն ադրբեջանահայեր: Եվ ոչ մի միջազգային կառույց չի կարողանա դատապարտել նրանց այդ գաղափարի իրականացման համար»,-ասել է Գրիգորի Այվազյանը:



Ես էլ ասում եմ մեր հայրենիքի վերջին հայաբնակ 1/10-րդ մասում երեք դրոշ, երեք գերբը մի քիչ քիչ է մեզ համար (ՀՀ, ԼՂՀ, Ջավախք), էն էլ լավ է, չորրորդն էլ ստեղծեցին: Ասում ես էշություն է դուրս տվել, բանի տեղ չարժի դնել, բայց ախր պարզ է, որ իրեն ասել են, թե ինչ պետք է ասի: Իսկ եթե նման հիմարությունների են դիմում, ուրեմն մեր դիվանագիտության գլխավոր նպատակը ծիծաղ առաջացնելն է, եթե իհարկե սրա նմաններին հետևողներ կան:
1. Էդ ով դարձար, որ կարող ես մի միլիոն մարդ բնակեցնել: Համոզված եմ, որ մեր պետությունն էլ ի վիճակի չէ նման քայլերի:
2. Եթե հանկարծ այդպես վառվել ես հայրենասիրությամն ու չես ուզում հայրենիքը հանձնվի, բա մինչև հիմա բնակեցնեիր մի միլիոնով, քեզ ի՞նչն էր խանգարում:
3. Եթե գլխավոր նպատակը այդ շրջանների չհանձնելն է, ինչ է, երրորդ անկախ պետությունի գաղափարից բացի ուրիշ բան չանցավ մտքներովդ հայրենիքը չհանձները հիմավորելու համար:
4. Անկախ պետություն ստեղծելուց առաջ գոնե այդ տարածքների հայկական անունները սովորի:
Եվ այլն...
Հալալ է Ադրբեջանին: Մարդը ասում է մինչև վերջին թիզը վերցնելու եմ՝ կամ դիվանագիտությամբ կամ պատերազմով ու հստակ գնում է դրան, իսկ մեզ մոտ իրանք էլ գլուխ չեն հանում ինչ են անում:

PS. Հայակական քարոզչությունը, ոնց հասկանում եմ, Ադրբաջանի հետ մրցավազքի մեջ է մտել, թե ով ավելի մեծ էշություն կանի:

Գժանոց, Էշություն, Հայ-ադրբեջանական հակամարտություն, Քարոզչություն, Արցախ, Հայ-թուրքական հակամարտություն

Previous post Next post
Up