Sep 16, 2010 21:10
Գիտությունների թեկնածու, ֆիզիկոս ընկեր ունեմ, որն արդեն երկու տարի է Իտալիայի համալսարաններից մեկում աշխատում է որպես գիտաշխատող:
Ասում է Հայաստանի ֆիզիկան անհուսորեն հետ է: Այն գործը, որն այստեղ երեք տարում է արվում, այնտեղ՝ մի շաբաթում: Պատճառը մեզ մոտ տեխնիկական հագեցվածության բացակայությունն է, որը գնալով խորանում է:
Նրա հետ խոսելուց հիշեցի մեր վարչապետի այն մտքերը, թե գիտությանը պետք չի ֆինանսավորել, գիտությունն ինքը պետք է փող բերի: Բայց ո՞նց բերի, երբ 20 տարվա հնության տեխնիկայով են աշպատում:
Գիտություն,
Հայաստան