ԱՄՆ-ն մտադիր է ակտիվ ջանքեր ներդնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում: «Մենք վստահեցրել ենք ադրբեջանական կառավարությանը, որ մենք ակտիվացնելու ենք մեր ջանքերը, որոնք ուղղված են լինելու ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վիճելի հարցերի լուծմանը»,-
ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է ԱՄՆ Պետքարտուղարը:
Տիկին Քլինթոնը հավելել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն է գործելու նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեության շրջանակներում:
«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս ինչ-որ որոշում կընդունվի»,- հավելել է Քլինթոնը: