Արմեն Աղայանը վերլուծել է Արցախի անկախացման անհեթեթ գործընթացը, որտեղ հերթական անգամ մենք մեզ ենք խաբել միայն:
"Հիշեցնեմ, որ 1989թ դեկտեմբերի 1-ին Արցախը արդեն միավորված էր Հայաստանին: Այդ որոշման հիման վրա արդեն 1990թ մայիսին Արցախում ձևավորվել էին ՀԽՍՀ ԳԽ 12 ընտրատարածք: Այսպես կոչված անկախանալու օրերին Արցախից ընտրված Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պաշտոնավարում էին արդեն մեկուկես տարի: ՀԽՍՀ ԳԽ, իր արցախցի պատգամավորներով հանդերձ, Մոսկվայի համար լեգիտիմ էր: ԽՍՀՄ կազմալուծման օրերին Արցախի բոլոր հիմնարկները վերածվել էին երևանյան մասնաճյուղերի, մարմինները ենթարկվում էին Հայաստանի նախարարություններին ու ֆինանսավորվում էին նրա կողմից:
Ուրեմն ումից էր Լևոն Տեր-Պետրոսյանը անկախացնում Արցախը 1991թ և ինչո՞ւ:
Ինչո՞ւ այդ ազգապառակտիչ խորամանկությանը կուլ գնաց Արցախահայությունը, ինչպես նաև Դաշնակցությունը, որը այդ օրերին որոշիչ ներկայություն ուներ Արցախի քաղաքական շրջանակներում:
Ինչո՞ւ է Ժառանգությունն այսօր առաջարկում ճանաչել Արցախի անկախությունը Հայաստանից: Իշխանությունն էլ առանձնապես դեմ չէ, նույնիսկ ակնարկում է, դրանով սպառնում է Ադրբեջանին: (ծիծաղելի դիվանագիտություն)
Ինչո՞ւ մենք այդքան արագ մոռացանք «միացում» կարգախոսը և հիմա տոնում ենք մեր պառակտվածությունը:
Ենթադրվում էր, որ այս ներկայացումը բեմականացվում էր արտաքին աշխարհի համար: Այս պարզունակ անհեթեթությամբ ոչ մեկին չխաբեցինք: Փոխարենը, ինքներս այնքան մտանք դերի մեջ, որը հավատում ենք մեր հնարած հեքիաթին ու շարունակում ենք տոնել Արցախի անկախությունը Հայաստանից: Զուգահեռաբար կոպտորեն ոտնահարում ենք Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների սահմանադրական, մասնավորապես ընտրական իրավունքները:"
Շարունակությունը