Անարդարությունը կկործանի մեզ

Aug 19, 2010 09:47

Ընդհանրապես չեմ սիրում լայն շրջանակներում քննադատել բանակը, բայց այս անգամ չեմ ենթարկվի այդ սկզբմունքին:
Եղբայրս ծառայում է Արցախի սահմանամերձ զորամասում: Նա պրոֆեսիոնալ բազկամարտիկ է ու շատ մրցումների մասնակից և հաղթող, բայց արդեն երկրորդ անգամն է, ինչ չեն թողնում մասնակցել բազկամարտի բանակային մրցումներին:
Բանն այն է, որ առաջին փուլի (ԼՂՀ) զորամասերի միջև մրցույթին հաղթողը մեկ ամսով գալու է Երևան պարապելու և համաբանակային մրցույթին մասնակցելու: Ծառայությունից պոկվելու ու մեկ ամիս Երևանում "կայֆաֆատ" լինելու համար սպաներն են իրենց անունները գրում առաջին երկրորդ տեղերի համար, որ գան Երևան, իսկ եղբորս չէին թողել նույնիսկ մրցույին մասնակցել: Այդ նույն սպաներին եղբայրս նախկինում հաղթել է: Նման են վարվել նաև այլ զինվորների հետ:
Շատ տհաճ ու թևաթափ անող է, երբ ամիսներով պատրաստվում ես մրցույթին ու վերջում այսպես...

Բանակ, Բացասական, Անձնական

Previous post Next post
Up