Հաջողության հասնելու հոգեբանություն

Jul 28, 2010 13:02



«Արմատ» ակումբը անվանի հոգեբան Կարինե Նալչաջյանի մասնակցությամբ կազմակերպում է եռամսյա սեմինարներ նվիրված հաջողություն հասնելու հոգեբանության խնդիրներին:

Դուք ավարտել եք ԲՈՒՀ-ը և խնդիրներ ունեք աշխատանք գտնելու հե՞տ: Դուք ընդունվել եք աշխատանքի, բայց չեք կարողանում հարմարվել աշխատանքային միջավայրի՞ն: Դուք ընկե՞լ եք հուսահատության գիրկը՝ մտածելով, որ բախտը երես է թեքել ձեզանից … ուրեմն այս դասընթացը Ձեզ համար է:

ՍԵՄԻՆԱՐԻ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ.

v Ինչպե՞ս հաղթահարել վախն ու հասնել հաջողության:

v Ինչպե՞ս հաղթահարել ավելորդ ամոթխածությունը և հասնել հաջողության:

v Համակրանք և գրավչություն:

v Իրատեսական ինքնագնահատականի ձևավորման ուղիները:

v Արդյունավետ հաղորդակցման հոգեբանական օրինաչափությունները:

v Ներհոգեկան և միջանձնային կոնֆլիկտներ. Կանխարգելման և լուծման հնարավոր ուղիները:

v Սեր, ամուսնութուն և ընտանիք. Ինչպես հաջողության հասնել նաև անձնական կյանքում:


Սեմինարի շարջանակներում հավաստի գիտական մեթոդներով դուք կարող եք ստուգել ու բացահայտել նաև հաջողության հասնելու Ձեր ներքին հնարավորությունները, հասու դառնալ դրանց զարգացման ուղիներին:

Պարապմունքները կտևեն 1,5 -ժամ, շաբաթը երկու օր: Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա: Մեկամսյա կուրսի արժեքը 20 000 ՀՀ դրամ է:  Գրանցվելու համար զանգահարել 010-54-18-67, 098-88-72-37, 091-01-05-38  էլ-փոստ`  armatpc@gmail.com հասցե` Խանջյան 19, 3-րդ հարկԸնդունելությունը մինչև 2010/սեպտեմբեր/10:

Հոգեբանություն, Սեմինարներ, Արմատ, Դասընթացներ

Previous post Next post
Up