Բովանդակության կորուստ

Jul 26, 2010 23:24

Այսօր անցնում էի Աբովյան փողոցով ու հանդիպեցի «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնին: 



Մոտ 15 րոպե ներկա գտնվեցի փառատոնին ու ճիշտն ասած մեր ազգայինի կամ մշակույթի հետ կապ ունեցող ոչինչ չտեսա: Լուսանկորում թբիլիսահայ խումբ է, որը երգում ու պարում էր ինչ-որ հունա-անգլերեն երգ: Բացի դրանից, խեղճ երեխեքին փոքրիկ պոռնիկների պես էին հագցրել: Համոզված եմ, որ փառատոնին կհնչեն նաև հայկական երգ ու պար, բայց էլ ինչո՞ւ են փառատոնի անվանումը  «Մեկ ազգ մեկ մշակույթ» դրել, եթե հայկականից բացի այլ մշակույթներ էլ է ներկայացվում: Ավելի լավ է անվանեին «Մեկ ազգ տարբեր մշակույթներ»:
Նախահագի հովանու ներքո ու մի քանի նախարարությունների մասնակցությամբ իրականացվող «ազգային» մշակույթի փառատոնը լավագույնս ցուցադրում է ազգային մշակույթի նահանջը, որը խորանում  է բոլոր ոլորտներում:




Օրինակ այս նկարը նոր ջրի գովազդ է, որի հոլովակի տրամաբանությունից կարելի է ենթադրել, թե նկարում երևացող ձյունանուշիկը տարազով հայուհի է, իսկ տարազը հավանաբար դիզայներներն են ստեղծել՝ հարմարեցնելով ջրի շշի գույնին: Մշակույթի ոլորտի ծանոթներցս մեկն էր վերջերս պատմում, որ հայկական տարազը աստիճանաբար խեղաթյուրվում է, քանի որ ամեն մեկը հիմա այն ներկայացնում է ըստ իր ճաշակի:

Չնայած ամենի ինչ նորմալ է, եթե հաշվի առնենք, որ մեր պետությունն արդեն  20  տարի է ամեն ազգային աչքաթող է արել (բացառություններ ի հարկե հնարավոր են):

Տոն, Տգետներ, Մշակույթ, Հայաստան, Մեկ ազգ մեկ մշակույթ

Previous post Next post
Up