Ակունք իմաստության շարքից

Jul 19, 2010 23:08

armen-hay-ի մոտ հանդիպեցի գրանտներով սնվող ժամանակակից հայ քաղաքագիտական մտքի փայլուն ներկայացուցիչներից մեկի մտքի վերջին ճառագայթումներին:
«Եթե Ադրբեջանը հանկարծ խախտի զինադադարը և վերսկսի ռազմական գործողությունները, ապա հայկական կողմը բացի նրանց ետ մղելուց ոչ մի գործողություն չպետք է ձեռնարկի, օրինակ, չպետք է մտնի Կիրովաբադ: «Դա կլինի մեր փոխզիջումը, որով ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ մենք տարածքներ գրավելու խնդիր չունենք և լուծում ենք միայն ԼՂՀ խնդիրը, որի արդյունքում միջազգային հանրությունը միակողմանի կարգով կճանաչի ԼՂՀ անկախությունը»,-ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

1. Ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքագետները նույնիսկ չորրորդ դասարանի պատմություն չգիտեն: Եթե նա կարդացած լիներ չորրորդ դասարանի պատմության դասագիրքը, ապա կիմանար, որ իր նշած Կիրովոբադը դա հայկական մշակույթի կենտրոններից մեկը՝ Գանձակն է:

2. Ես չեմ հավակնում ռազմական մասնագետի կոչման, բայց մեր մարտավարական կանոնագրքերը ու ռազմավարությանը նվիրված մի քանի այլ գրքեր կարդացել եմ: Եթե Ս. Գրիգորյանը մարտավարական խորհուրդներ տալուց առաջ փորձեր ինչ-որ գիրք կարդալ մարտավարության մասին, ապա կիմանար, որ պաշտպանությունը դատապարտված է պարտության, եթե հակառակորդի հարձակմանը չի հետևում հակահարձակումը:

3. Այս վերջին մտքի դեմ ոչինչ չեմ կարող ասել: Տրամաբանության բոլոր կանոններից դուրս մտքերը դժվար է մեկնաբանել: «Դա կլինի մեր փոխզիջումը, որով ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ մենք տարածքներ գրավելու խնդիր չունենք և լուծում ենք միայն ԼՂՀ խնդիրը, որի արդյունքում միջազգային հանրությունը միակողմանի կարգով կճանաչի ԼՂՀ անկախությունը»:

Հուսով եմ, որ մեր մարտավարություն մշակողները նման "ակունք իմաստությունների" չեն լսի, բայց դե ամեն դեպքում շատ վատ է, որ նման մարդիք են մեր հանրության կարծիքի առաջնորդները:

Էշություն, Հայ-ադրբեջանական հակամարտություն, Արցախ, Հինգերորդ շարասյուն, Հայաստան, Պատերազմ

Previous post Next post
Up