ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների տարածած հայտնի հայտարարության մասին հայկական կողմից ինչ ֆանտաստիկ հայտարարություն ասես լսեցինք: Բնականաբար հայկական պաշտոնական կողմը գովաբանեց այն: Այս անգամ հայտարարության վերաբերյալ դրական արձագանքեցին նաև ադրբեջանցիները: Ադրբեջանն իր
գոհունակությունն է հայտնել Մեծ ութնյակի համաժողովի ավարտին արված այդ հայտարարության կապակցությամբ։ Իհարկե եղան նաև դեմ արտահայտվողներ, որոնց տեսակետն աննկատ մնաց, որովհետև Նալբանդյանի ու Շարմազանովի նմանների դրական գնահատականներին անդրադարձան բոլոր լրատվամիջոցները, իսկ մի քանի դեմ կարծիքներին՝ քչերը: Հիշեցնեմ, որ հայտարարությունում ասվում էր, թե
Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ պետք է ստանա և այլն: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես
ողջունեց այդ հայտարարությունը և հայտարարեց, որ Հայաստանը կողմ է: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խորհրդի անդամ
Սամվել Նիկոյանը նշել է. «Երբ նման հայտարարություն են անում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրների ղեկավարները, դա շատ կարեւոր է եւ հուսով եմ, որ նրանք հետամուտ կլինեն, որ դա իսկապես իրագործվի»։ Նրա խոսքերով, սա այն կարեւոր սկզբունքային դրույթներից մեկն է, որը հայկական կողմն անընդհատ առաջ էր քաշում, եւ ինչի մասին ադրբեջանական կողմը միշտ «մոռանում» էր։
ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների պետերբուրգյան հ
անդիպմանը, նշել է. «Կարելի է արձանագրել միայն մեկ բան, որ, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքները» կամաց-կամաց փոխարինվում են այլ սկզբունքների, դա այն է, ինչի մասին մենք անընդհատ խոսում էինք, եւ այդ սկզբունքներն այժմ կոչվում են «Պետերբուրգյան սկզբունքներ»։
Կովկասյան ինտիտուտի
փոխտնօրենը նկատեց, որ «Մեծ ութնյակի» շրջանակում երեք նախագահների արած հայտարարությունը, ըստ Մինասյանի, խաչ է քաշում պատերազմական գործողությունները վերսկսելու Ադրբեջանի բոլոր հույսերի վրա։
Կովկասյան ինստիտուտի փոխտնօրենի հուսադրող մեկնաբանությանը հակառակ կարծիք հնչեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության տարածած
հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության մեջ առկա առաջարկները կարող են հանգեցնել պատերազմի: Այդ մասին ասված է:
Նմանատիպ կարծիք արտահայտեց նաև ՀՅԴ-ն: ԵԱՀԿՄինսկիխմբիհամանախագահող երկրներիղեկավարներիհայտարարությունը ոտնահարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անտեսում է ԼՂՀ գոյության փաստը: Այն Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումը կանխորոշում է ի վնաս Հայաստանի եւ հայության: Այս մասին ասվում է այսօր տարածած ՀՅԴ Գերագույն մարմնիայսօր
տարածած հայտարարության մեջ: Ինձ մեծ հաճույք պատճառեց Շարմազանովի "կռուտիտները". «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հայտարարության մեջ «օկուպացված տարածքների վերադարձման» արտահայտությանը, ապա Շարմազանովն ասաց, որ «եթե նրանք ի նկատի են ունեցել Ադրբեջանի կողմից օկուպացված Շահումյանը, Մարտակերտի մի մասը, Մարտունաշենն ու Գետաշենը, իհարկե դրանք օկուպացված տարածքներ են, այլ օկուպացված
տարածքներ չկան»: Պաշտոնատար անձանցից միակ բացասական վերաբերմունք արտահայտեց Կոմանդոսը, որի խոսքերը մեջբերում եմ ամբողջությամբ և խորհուրդ կտամ անպայման կարդալ:
ԼՂ հակամարտության վերաբերյալ Օբամա-Մեդվեւդեւ-Սարկոզի հայտարարությունը Հայաստանի համար պարտվողական է եւ վերացական։ Հուլիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր
Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)՝ խոսելով Կանադայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների տարածած հայտնի հայտարարության մասին։
Նրա խոսքով, այդ հայտարարության մեջ տարօրինակ է հատկապես ԼՂ ինքակառավարման մասին կետը, ինչը, ի թիվս այլ անորոշությունների, նրա դիտարկմամբ կարող է նշանակել նաեւ հայկական զորքերի դուրսբերում ազատագրված տարածքներից։ «Դա ծանր քայլ կլինի մեզ համար։ Դա կլինի առաջին ողբերգական քայլը այն ճանապարհին, որով Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են ոչնչացնել Հայաստանին։ Ստեղծված իրավիճակը կարծես շախմատային պարտիա լինի, եւ այն տախտակին, որի վրա որոշվում է Հայաստանի ճակատագիրը, դրված է մեզ համար պարտվողական տարբերակը»,- ընդգծեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն իր քաղաքականությամբ այսօր համարժեք պատասխան չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ էլ Թուրքիային։ «Մեր հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող այդ երկրների հանդեպ վարած պատասխան քաղաքականությունը կարելի է գնահատել «2»: Մենք, չգիտես՝ ինչու միշտ ավելի հանդուրժող ենք լինում»,- նշեց գեներալ-մայորը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ մինչ այժմ եղած եւ նախապատրաստվելիք փաստաթղթերին` Տեր-Թադեւոսյանն ասաց. «Ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրելով՝ մերոնք մեր ուժեղ պետությունը դարձնում են այնպիսին, ինչպիսին այն կա այսօր, իսկ ադրբեջանցիները, հակառակը, դիվանագիտական ճիշտ մարտավարությամբ եւ քարոզչությամբ իրենց թույլ երկիրը դարձնում են հզոր եւ ուժեղ»:
Մի հարց է առաջանում ՝ մեր պաշտոնյաների ուժը մենակ մեզ վրա է պատում, որ իրենց քաղաքականության ամենակարևոր կողմը դարձրել են սեփակական ժողովրդին խաբելը:
Մինչև ե՞րբ: