Այս գրառումը բոլոր խուլ, կույր և կախ ընթերցողներին է վերբերվում. այսուհետ դուք փրկված եք, քանի որ Հայաստան է գալիս Դավիթ Հասավեյը:
Այս հայտարարությունը գտա անցումներից մեկում: Թե ո՞ր աղանդն է կազմակերպել՝ ոչինչ չի նշված:
Այն, որ "բժիշկի" հետ հանդիպումը տեղի է ունենալու հանրապետական մարզադաշտում՝ թույլ է տալիս ենթադրել, որ կամ Եհովականներն են կամ էլ Կյանքի խոսքը:
Հայտարարության թուղթը ընտիր որակի է:
Երբ հայտարարությունը պոկեցի, դիմացի բուտկի տերը բորբոքվեց, բայց չխոստովանեց, որ ինքն էլ է այդ աղանդից:
Ասեցին միջոցառման մասին շուտով ողջ Երևանին տեղյակ կպահեն:
Կարելի է մանրուք համարել, բայց հավատացիալի համար կարծում եմ կարևոր նշան է 666-ը, որը համարվում է սատանիզմի խորհրդանիշը: