Հետախուզության մասին մի դոկումենտալ ֆիլմ էի նայում, որտեղ մի հատված կար Halo Trust կազմակերպության մասին: Առանձնապես չեմ ուսումնասիրել իրենց, բայց հայտնի է, որ, այդ կազմակերպությունը պաշտոնապես զբաղվում է բարեգործական ականազերծմամաբ: Սակայն, օրինակ Չեչնիայում 1990-ականներին ականազերծման անվան տակ չեչեն նացիոնալիստներին սովորեցլել են ականապատման, ահաբեկչական պայքարի տեխնոլոգիաներին: Նույնը արել են ու անում են Վրաստանում: Հարասլավիայում ականազերծաման անվան տակ մի քիչ ուրիշ գործով են զբաղվել: Այստեղ այլ գործերի հետ մեկտեղ կարևոր օբյեկտների կորդինատները հավաքել ու փոխանցել են ՆԱՏՕ-ին, որն էլ որոշ ժամանակ անց ռմբակոծեց դրանք:
Հիմա անցնենք գլխավոր թեմային: Մայիսի սկզբին մի քանի օր Արցախում էի ու այնտեղ 3 օրերի ընթացքում մի 5 անգամ հանդիպեցի Halo Trust-ի ջիպերին: Մեկն էլ նկարել եմ Ստեփանակերտի կենտրոնում, «Ազատամարտիկների» փողոցի վրա:
![](http://pics.livejournal.com/talinci/pic/00063b3h/s320x240)