Հայրենիք և պետություն

May 23, 2010 16:02

Ապարանցի Պավլիկ անունով մի հայտնի ազատամարտիկ կա, ով մոտ երկու տարի առաջ  միտք ասաց, որը իմ ուղեղից դուրս չի գալիս:

«Երանի եմ տալիս այն տղերքին, որոնք նահատակվեցին երազանքը սրտներում ու չտեսան հետագան: Էն ժամանակ մենք մարդ էինք, էն ժամանակ մեզ բանի տեղ դնող կար, ոչ թե հիմիկվա նման»,-ասաց Պավելը:

Նարմա՞լ է, որ պետության գոյությունը նկատում ենք միայն հարկերի, տուրքերի, տուգանքների ժամանակ:

Հա, մեկ էլ ամեն օր TV-ով տեսնում ենք պետական “հսկայական” հաջողությունները, որոնց ոչ մի կերպ չենք հանդիպում իրական կյանքում:

Միշտ երազել եմ ու հիմա էլ պատիվ եմ համարում պետության համար աշխատելը, բնականաբար հայրենիքի օգտի համար, բայց մինչև հիմա հանուն հայրենիքի ինչ-որ բան անելու համար ստիպված ես պետության դեմ պայքարել (արդյունքների ու մասշտաբների մասին չի խոսքը, այլ երևույթի): Կարծում եմ օրինակների կարիք չկա:

Սա մեր ինքնաոչընչացման, պառակտման առաջին մակարդակն է: Մյուս մակարդակներն են միջազգային կազմակերպությունները, որոշ ընդդիմադիր ուժերը, հինգերորդ շարասյունը և այլն:

Ու այսքանից հետո մենք դեռ հույս ունե՞նք գոյատևել տարածաշրջանում ու դիմանալ թուրքական հորդաններին:

Ի դեպ մոտ 50 տարուց թուրքերի թիվը հասնելու է 150 միլիոնի, ադրբեջանցի թուրքերին դեռ չհաշված:

PS
Օ ներող, էս ինչ հետամնաց բաներ եմ ասում, մոռացել էի, որ մեզ ասել են, թե թուրքերն այլևս մեր թշնամիները չեն ու աշխարհն էլ արդեն տասը տարի է 21-րդ դարն է մտել:

Հայրենասիրություն, Հայաստան, Անձնական

Previous post Next post
Up