Բնության Համաշխարհային ֆոնդը (WWF Armenia) Հայաստանի տարբեր մասերում լուսանկարչական թակարդներ է դրել, որոնք նկարել են վայրի կենդանիներին:
Կովկասյան արջ: Գրանցված է հայաստանյան կարմիր գրքում:
Բեզոարյան այծ: Գրանցված է կարմիր գրքում: Հայաստանի և արտասահմանի որսորդների ամենասիրած տեսակներից է գեղեցիկ կոտոշների և համեղ մսի պատճառով:
Սրա անունը մոռացել եմ, բայց գիտեմ որ շատ համեղ միս ունի:)
Ընծառյուծ: Հայաստանի վերջին խոշոր կատվազգին: Մոտ 80 տարի առաջ Հայաստանում խփել են վերջին ասիական վագրին, մոտ 200 տարի առաջ անհայտացել են առյուծները, իսկ ընծառյուծ մնացել է մոտ 4-5 հատ: Նկարում Սիմբա ընծառյուծն է, որին հղի վիճակում սպանել է Շակալ մականունով Սյունիքի մարզի ոստիկանապետի տեղակալը՝ մոտ երկու տարի առաջ: Ոստիկանապետի խղճին կա ևս երկու սպանված ընծառյուծ:
Լուսան: Նույնպես կարմիր գրքից:
Որսագող, որը քարշ է տալիս սպանված վարազին: Ցավոք դեմքը չի նկարվել:
Ժողովրդական լեզվով սամսար է կոչվում: Լավ մորթի ունի:
Գայլ: Գայլերը նույնպես համաշխարհային կարմիր գրքում են:
Բեզոարյան այծ, վախից լեզուն հանած:
Այծյամ: