Դպրոցների մասին

May 12, 2010 22:30


Շանթով ռեպորտաժ էր գնում օտարալեզու դպրոցների մասին: Մի պահ կենտրոնացա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերի վրա, որը այսպիսի արտահայտություն արեց, թե այդ մարդիկ /այսինքն օտարալեզու դպրոցներում սովորողները/ առավել մրցունակ են:

Այսինքն, հայալեզու կրթությամբ մարդիկ մրցունակ չեն, այսինքն ժամանակակից հայկական դպրոցները մրցունակ չեն: Դե եկեք փակենք բոլոր հայալեզու դպրոցները հարգարժան օմբուդսմեն և կրթնախարար, ու բացենք միայն օտարալեզու ´մրցունակ՜ դպրոցներ: Իսկ գուցե ի պաշտոնե Ձեզ վրա դրված պարտականություններն իրականացնեք ու հայկական դպրոցները մրցունակ դարձնեք, և ոչ թե հայերիս մեծամասնությանը` հայկական կրթությամբ բնակչությանը, դատապարտեք անմրցունակության:

Դուք ի հարկե չեք կարող գիտականորեն հերքել այն, որ նույնիսկ մաթեմատիկա առարկան ֆրանսերենով սովորող հայը, որը խնդրում կարդում է, թե "ժաքլինն ուներ քսան խնձոր, որից հինգը տվեց Ժանին", և ոչ թե` Անահիտն --- Արամին, չի կարող հայկական հոգով դաստիարակվի, քանի որ ազգային լեզուն ենթադրում է նաև ազգային լեզվամտածողություն: Ստացվում է, որ մենք դատապարտվում ենք գրագետ ազգային գործիչներ չունենալուն /բացառությունների մասին չէ խոսքը/:
Բացի այդ ինչքան էլ ասեն, թե այդ դպրոցներում անցնում են հայ գրականություն, պատմություն և այլն, մեկա մենք գիտենք ռուսական դպրոցների օրինակը, որտեղից, ճիշտ է, դուրս էին գալիս նաև ազգային գործիչներ, սակայն տոկոսային առումով նրանց թիվը շատ փոքր էր:
Ի հարկե լռում են դարձյալ մանկավարժներն ու սոցիոլոգները, որոնք պետք է բորորից առաջ բարձրաձայնեն օտար լեզվամտածողության բերած վտանգները ազգային ոգու, ազգային մտածողության համար:
Բացի այդ չեմ հանդիպել որևէ վերլուծության, որտեղ մատնանշվի այն գրանտը, որը մսխելով ԿԳ նախարարությունը հանձն է առել այս "խաչակրաց արշավանքը տգիտության դեմ": Իսկ որ կա այդպիսի գրանտ` ես չեմ կասկածում: Կամ էլ այս նախագծի հեղինակները նույնպես օտարալեզու դպրոցի կրթություն ունեն:

Կրթություն, Էշություն, Հայաստան

Previous post Next post
Up