Նկարը արված է երեկ, Օպերային կից դիսկոտեկաներից մեկում: Բոլորն իրանցիներ են: Քանի որ Իրանում մեր եռեսունատամականների ու շպրոտականների նման երևույթներն կախում կամ դատում են, իրանցի ձկներն ու ատամներին հաճույքով ընդունում է ԱՄՆ-ն, իսկ իրանցիներն իրենց աստղերին գալիս են լսելու Երևանում, Դուբայում և հարակից այլ երկրներում:
Շատ խնդալու էր տեսնել, թե ոնց էին իրանցի ֆանատներն իրենց կումիրներին նկարելու համար շալերը գլխներին վազվզում:
Ի դեպ իրանի վտարանդի աստղերից մի մասի վզերից խաչեր էին կախված, երբ հարցրի, թե ինչո՞ւ է խաչ կախված, ասացին, որ նրանք հայ են: Այնպես որ հայազգի «աստղերը» ոչ միայն հայկական մշակույթն են ոչնչացնում:
Այսօր ուշ երեկոյան նույն ակումբում է լինելու նաև Անդին, որը նույնպես վտարանդիների ցուցակում է: