gevorgpetrosyan-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի կառավարության հասարակության հետ կապերի ծառայությունը Հայոց ցեղասպանությունը ժխտող մի թռուցիկ է պատրաստել և տարածել ամբողջ աշխարհում:
Թռուցիկը, որը գրված է 9 լեզվով, այդ թվում ճապոներեն, չիներեն, արաբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն ու թուրքերեն, փորձում է ժխտել 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնը: Թռուցիկում նշված է, որ հայերն ու թուրքերը Հայկական լեռնաշխարհում (թուրքերի անվանմամբ` <<Անադոլու>>) դարեր ի վեր ապրել են խաղաղության մեջ: Հայերը Օսմանյան կայսրությունում զբաղեցրել են պետական կարևոր պաշտոններ, իսկ տարաձայնությունն առաջ է եկել, երբ հայերը փորձել է պատերազմի մեջ գտնվող Օսմանյան կայսրության արևելյան հատվածում անկախ պետություն ստեղծել: Դրա արդյունքում էլ Առաջին աշխարհամարտից ցնցվող կայսրությունում <<դավաճան>> հայերի դեմ կռիվ է սկսվել, և երկու կողմն էլ զգալի կորուստներ են կրել: Խառնակ ժամանակները ուղեկցել են սովով ու հիվանդություններով, ինչը պատճառ է դարձել խաղաղ բնակչության մեծաթիվ կորուստների: Ապատեղեկատվությունը շարունակվում է` նշելով, որ Օսմանյան արխիվներում պլանավորված Հայոց ցեղասպանության մասին ակնարկ անգամ չկա:
Թռուցիկը ներառում է նաև տեսասկավառակ, որում ևս նույն սկզբունքներով շարադրված է Թուրքիայի ժխտողական և ապատեղեկատվություն տարածող քաղաքականությունը:
Նյութը` ըստ Zaman-ի