"Հարևան թուրքերը 21-րդ դարում" շարունակում են քանդել հայկական գերեզմանները

Apr 22, 2009 12:22


Վանի շրջանի Այդինոչակ գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայկական գերեզմանատուն։ Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, գյուղի այդ տարածքում պատրաստվում էին կառուցել դպրոց, սակայն շինարակական աշխատանքների հենց մեկնարկին հայտնաբերվել են մարդկային ոսկորներ և գանգեր։ Գյուղի բնակիչները նշել են, որ բոլորին քաջ հայտնի է, որ այդ տարածքում հայկական գերեզմանոց է, սակայն տեղական իշխանություններն այդ մասին «չգիտեին»։

Այժմ էլ, ինչպես հայտնում է թուրքական լրատվամիջոցը, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններին հանձնարարվել է անցկացնել հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք հայկական գերեզմանոցը գրանցված է գյուղի այդ տարածքում, որտեղ պատրաստվում են դպրոց կառուցել։ Տեղական վարչակազմի ղեկավար Թահսին Աքսուն հայտարարել է, որ ինքը կդիմի տեղի դատախազության գրասենյակ՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։

Արևմտյան Հայաստան, Տարածաշրջան

Previous post Next post
Up