Ինչից է սկսում հայրենիքը

Nov 16, 2011 10:27

Կարծում եք սրանք խոսքեր են միայն? սա ռուսական ամենահրաշալի բանատեղծություններից մեկն է "С чего начинается родина", այն այսօր էլ արդիական է, մանավանդ հետխորհրդային երկրների համար: Մեզ համար այն մի քիչ թեև փոխվում և այլ երանգներ է ձեռք բերում, բայց իմաստը նույնն է մնում:
Տեսնենք, թե ինչից է սկսում մեր հայրենիքը.

Ինչից է սկսում հայրենիքը

Սկսում է այն պարզ ու հեշտ բաներից,
Որոնք գալիս են դեռ հին դարերից,
Բայց գալու ճամփին կեսը կորել է,
Մարդկանց հավատը մի քիչ մարել է.
Ասում եմ մի քիչ, որ շատ չտխրեմ,
Որ հայի մեջ այսքան հուսահատ ունեմ:
Հայրենիքը մի բուռ հողից է սկսում,
Մեծին հարգելուց ու փոքրին սիրելուց,
Կնոջը խոհանոցային իր համարել դադարելուց է սկսվում,
Հայ տղամարդուն խոպանչի և կեղծարար,
Կաշառակեր ու անբան համարել դադարելուց է սկսվում,
Դպրոցներում տոներին դրամահավաքների դադարելուց է սկսվում,
Տնօրենների առաջ խեղճանալուց և ճնշումներին դիմանալուց հոգնելուց 
Իրենց հարգելուց ու թքել-հեռանալուց է սկսվում,
Մեր երկիր թափանցած աղանդներին ու պրո-եվրոպական հ/կ-ներին քարկոծելով մեր երկրից 
Դուրս շպրտելուց է սկսվում,
Տրանսպորտում ծխող վարորդին նկատողություն անելուց և տուգանելուց է սկսվում,
Այգիներում լկտիաբար համբուրվող և չտես <<զույգերին>> այդ <<գործի>> համար
Ճիշտ տեղը ցույց տալուց է սկսվում,
Անորակ սերիալներ դիտել դադարելուց ու տղամարդկանց կողմից իրենց կանանց դիտելը
Արգելելուց է սկսվում:
Դասերի ժամանակ դասախոսների և ուսուցիչների խնդիրներն ու կենցաղը քննարկելը դադարելուց,
Ամեն առիթով պետությունը չփնովելուց և <<երկիրը երկիր չի>> կործանարար արտահայտությունը
Վերացնելուց է սկսվում:
Իր իրավունքներն ու պարտքն իմանալուց,
Ընտրակաշառք վերցնելը դադարելուց,
Ու կաշառք տվողին մուտքից վռնդելուց և ամոթանք տալուց է սկսվում:
Ասեմ, թե ինչից չի սկսում հայրենիքը կամ էլ սկսում է, բայց ոչ նորմալ հունով,
Ո'չ կարմիր խնձորից, ոչ ազապ բաշիից, ոչ ուսերին լավաշ դնելուց ու ափսե ջարդելուց,
Ո'չ հարսանիքների համար պարտքերի մեջ խրվելուց ու ցուցամոլությունից,
Այլ անկեղծ ու մաքուր ընտանիք իրենց հոգու խորքում կերտելու նպատակից է սկսվում,
Ռաբիզ ու քյարթու հասկացությունները վերացնելուց, 
Աջ ու ձախ բամբասելուց դադարելուց է սկսվում:
Կուսակցական խաղերի համար հասարակ մարդկանց օգտագործել դադարելուց,
Իսկ այդ մարդկանց կողմից օգտագործՎել դադարելուց է սկսվում:
Անբարո ու տգետ հոգևորականին ու դասատուին իր կոչումից ազատելուց է սկսվում,
Քավոր-բարեկամով մանկապարտեզից մինչև աշխատանքի ընդունվելը կաշառքներ տալ
Դադարելուց է սկսվում:
Կրթության արժեվորումից և դրա կարևորությունը գիտակցելուց ու
Ծնողների կողմից երեխային փեշակ չթելադրելուց է սկսվում:
Ու շատ այլ բաներից, որոնց մասին խոսել կարելի է դեռ երկար,
Այդ պատճառով <<Թե ինչից է սկսվում հայրենիքը>> կշարունակվի գուցե երկար,
Կարևորը որ օգուտ տա միայն և լոկ հասկացնելով, գոնե մի միտք արթնացնելով:

Հ.Գ. Գրեցի-վերջացրի և հասկացա, որ ես գրել եմ այն, թե ինչից ՊԵՏՔ է սկսի հայրենիքը...դե...էլի լավ ա.



С чего начинается Родина
Музыка: В. Баснер Слова: М. Матусовский

С чего начинается Родина? 
С картинки в твоем букваре, 
С хороших и верных товарищей, 
Живущих в соседнем дворе,

А может она начинается 
С той песни, что пела нам мать, 
С того, что в любых испытаниях 
У нас никому не отнять.

С чего начинается Родина... 
С заветной скамьи у ворот, 
С той самой березки что в поле 
Под ветром склоняясь, растет.

А может она начинается 
С весенней запевки скворца 
И с этой дороги проселочной, 
Которой не видно конца.

С чего начинается Родина... 
С окошек горящих вдали, 
Со старой отцовской буденовки, 
Что где-то в шкафу мы нашли,

А может она начинается 
Со стука вагонных колес, 
И с клятвы, которую в юности 
Ты ей в своем сердце принес.

С чего начинается Родина...
1968
http://sovmusic.ru/text.php?fname=nachrod

թելադրել, ընտրակաշառք, դասածոս, հայրենիք, փեշակ, ուսուցիչ, հասկացնել, ծնողներ, կաշառք, տրանսպորտ, հուսահատ, С чего начинается Родина?, դարեր առաջ, հոգևորական, տուգանք, վռնդել, օգտագործել, կրթություն, մանկապարտեզ, դասատու

Previous post Next post
Up