Հայկական աղանդեր` քաղցր շարոց
Մայրիկս ու քույրիկս լուրջ գործով էին զբաղված :)
Շարոց կամ քաղցր սուջուխ, ընկույզի միջուկով, ալրով, դոնդողանման թանձր զանգվածով պատած, թելին շարած չորացրած ընկույզի շարով, համեմունքներով, փափուկ և քաղցր հայկական աղանդեր։ Ավանդական «շարոց» անվանումն ավելի ու ավելի քիչ է հանդիպում։ Հայաստանում ավելի ու ավելի հաճախ այն անվանում են քաղցր սուջուխ։ Շարոցը հայկական ամանորյա սեղանի պարտադիր մասն է։