May 27, 2015 14:41
Գրեթե միշտ կյանքին նայում ենք գունավոր ակնոց կրած.... Դժվար է, երբ սովորությունդ երբեմն խախտվում է....
Դժվար է միշտ կրել գունավոր ակնոց, ու հոպ.... մի օր մոռանում ես այն կրել ու կյանքը գլխի վայր շուռ է գալի...Գլխիդ փուլ է գալի երկիրը... ամեն բան դառնում է գորշ... գեղեցիկն էլ սկսում ենք սև տեսնել...
կյաքը կորցնում է իմաստը, դառնում ես դժգոհ, կամակոր ու չես հասկանում ուզածդ ինչ է այս կյանքից....
սկսում ես չդիմանալ անարդարություններին ու մենամարտի ես մտնում ինքդ քեզ հետ, փոձում սխալը քո մեջ փնտրել.... չգիտեմ...էհհհհհհհհհ.....
....Աշխատում եմ գունավոր ակնոցս ամուր սոսնձել աչքերիս... հետո ձեռքս եմ առնում վրձինը ու անգույն կյանքը փորձում ներկել հաճելի գույներով...Կյանքը գունավոր ակնոցով շատ գեղեցիկ է, կցանկանայի, որ մի օր կյանքը լիներ ճիշտ մեր վրձինի գույներով, որ ստիպված չլինեինք ակնոց կրել... ես հավատում եմ այդ օրվան....
ԿՅԱՆՔԸ ԳԵՂԵՑԻԿ Է ու այն ինձ դուր է գալի...
լավատեսություն