Թշնամուս չեմ ցանկանա...

Jul 08, 2011 01:06

Էս շոգը քիչա, մյուս կողմից էլ ատամիս ցավը չի թողնում քնեմ...

Ի՞նչ անեմ, չգիտեմ...

<<Շվեյցարացի գիտնականները պարզել են, որ սթրեսն ազդում է ատամների առողջության վրա: Նրանք հետազոտել են 50 բժիշկ-ուսանողի: Հոգեբաններն ու ատամնաբույժներն ուսումնասիրել են այդ ուսանողների ատամներն ու հոգեկան առողջությունը: Ուսանողները բաժանվել են երկու խմբի: Մի խումբն ակտիվ պատրաստվել է քննաշրջանին, մյուսը` հաճախել սովորական պարապմունքների: Հետազոտության արդյունքում մասնագետները պարզել են, որ քննաշրջանից առաջ սթրեսը վնասում է լնդերն ու ատամները: Երկրորդ խմբում բերանի խոռոչի առողջական վիճակի փոփոխություն չի նկատվել: Գիտնականները վստահ են, որ սթրեսի ժամանակ մարդիկ հաճախ ատամները սեղմում են իրար, ինչն էլ վնաս է հասցնում ատամնաշարին:>>

անքննություն, ատամնացավ, սթրես, օգնություն

Previous post Next post
Up