Փետրվարի 29ին ամբողջ աշխարհում կանայք են տղամարդկանց առաջարկություն անում: Բայց գիտե՞ք ինչն էր ինձ հետաքրքրում - եթե հաջորդ տարի փետրվարը 28 օր ունենա, ի՞նչ են անելու բոլոր համարձակ կանայք ու աղջիկները Մի պահ մտքովս անցավ, որ եթե ֆեմինիզմը հանկարծ ու հանկարծ շատ գլուխ բարձրացնի, հնարավոր է սեռերը որոշ առումներով փոխվեն դերերով: Օրինակ կինը գնա խոպան, ամուսինը նստի տանն ու երեխեքին մեծացնի Բայց դե մինչեւ ամուսնանալը ընկերություն ա, բան ա… Աղջիկները կկանգնեին ինստիտուտի պատերի տակ ու քանի որ չեն ծխում, խարտոց կվերցնեին ու սպասելու ընթացքում եղունգները կխարտոցեին Հետո երբ մի լավ զննեին իրենց հավանած տղային, կգնային քուչի աղջիկներից ինֆորմացիա հավաքելու թե մեր հավանած տղի տուն գնալու ա՞:
Եթե աղջիկները դաբռոն տային, մի օր կորոշեին մոդիկանալ ու սենց կսկսեին. « ընգեր (կամ ախպեր ) ջան քեզ մի րոպեով կարելի ա՞» Ու եթե մի րոպեով կարելի դառնա, զնաչիտ սաղ կյանք կարելի ա դառնում Բայց եթե տղեն ասեց «Չէ», ուրեմն ձեւ ա թափում ու պետք ա իրա սիրտը գրավելու համար մի բան ձեռնարկել, ասենք թրաշի պրիբոր գնել ու էլի նման բաներ, մինչեւ որ տղեն սկսի մտածել լավ աղջիկ ա, էսքան ժամանակ հետեւիցս գնաց-եկավ: Հասանք ընկերություն անելու փուլին. երբ փողոցով քայլելիս լինեն, աղջիկները ծամոնը մեկի փոխարեն երկու հատ կգցեին բերանները, որ լաաավ բացվիի-փակվիի: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ինքնահաստատման ձեւ՝ ես ընկեր ունեմ ազատ կարամ ծամոն ճտտցնեմ հոգեբանությամբ: Ու Աստված չանի էտ տղեն աղջիկների հետեւից մի քիչ շատ նայի. «Ի՜նչ ես նայում արա՛» ու նման փաղաքշական արտահայտություններով կհասկացնեն, որ ուրիշին մի նայի, ես կողքդ եմ:
Ու սա էլ աստիճանաբար կտաներ մայրիշխանության ու հետագայում երեխաները կսկսեին մոր ազգանունը կրել:
Ուզում էի ասել- բա ձեզ պե՞տք ա ամսի 29ն...