Առաջ՝ դեպի կոռուպցիա

Dec 31, 2010 19:47

Քիչ առաջ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ <<ԱՐՏՖՈՒԴ>> ընկերության խորհրդի նախագահ Սերգո Կարապետյանին գյուղնախարար նշանակելու մասին:
Այս կադրային նշանակումը տեղի է ունեցել ՕԵԿ նախաձեռնությամբ, թեեւ չեմ հիշում, որ գործարարի անունը կապված լինի կոալիցիոն այս կուսակցության գործունեության որեւէ փուլի հետ:

Բայց սա չէ էականը:
<<ԱՐՏՖՈՒԴ>>-ն ուղղակի բիզնես հետաքրքրություններ ունի այն ոլորտում, որը ղեկավարելու է դրա հիմնադիրը:
Մի խոսքով, Սարգսյանի եւ ՕԵԿ-ի կադրային ընտրությունը իր մեջ կոռուպցիոն հսկայական ռիսկեր է պարունակում:
Եթեւի էս մասին նախագահն ու նրան առընթեր ԱԽՔ-ը կխոստովանեն, երբ մի օր որոշեն պաշտոնանկ անել Կարապետյանին:

ԱԽՔ, կադրային, Սերժ Սարգսյան, Սերգո Կարապետյան

Previous post Next post
Up