Ամերիկյան մոտեցում

Aug 16, 2010 04:07

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկությունների վայրի հարևանությամբ իսլամական մշակութային կենտրոնի և մզկիթի կառուցման ծրագրին։
Այս որոշումը միանշանակ չի ընդունվել ԱՄՆ-ում, բայց ավելի շատ՝ նրա սահմաններից դուրս:

Մենք առայժմ չենք ընկալում ամերիկյան ժողովրդավարության, տոլերանտության բուն իմաստը:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հիմնական դասն, ըստ իս, հենց այն է, ինչ անում է Օբաման. ահաբեկչական կազմակերպությունները պետք է տարանջատվեն մահմեդականներից՝ նյութական, մարդկային, սոցիալական ռեսուրսից զրկվելու համար:

Համարձակ նախաձեռնությունները նոր մշակույթ են ձեւավորում, նոր գաղափարներ ծնում, զարգացման ռեսուրս ապահովում:

Տարիներ առաջ, ոչ մեկ չէր հավատում, որ ԱՄՆ-ն կունենա սեւամորթ նախագահ: Ունեցավ:

Էսօր քչերն են հավատում Օբամայի նախաձեռնությանը: Դա էլ իրականություն կդառնա:

Ազատությունը, հանդուրժողականությունը խոսքեր չեն, կոնկրետ գործողություններ են: Սա ԱՄՆ-ում հասկանում են, մենք կիլոմետրերով հեռու ենք դրա ընկալումից…

ԱՄՆ, ազատություն

Previous post Next post
Up