Բրազիլ, Բրազիլ

Jun 21, 2010 06:58

Երկրորդ հավաքականը, որ ընթացիկ առաջնությունում ժամկետից շուտ նվաճեց փլեյ օֆֆի ուղեգիրը՝ Բրազիլիայի ընտրանին էր, որը գեղեցիկ հաղթանակ տարավ Կոտ Դը Իվուարի հավաքականի նկատմամբ:
Ես բրազիլացիներին երբեք չեմ երկրպագել, բայց ափսոսում եմ, որ նրանց առաջատար խաղացող Կական հեռացվեց խաղադաշտից ու բաց է թողնելու առնվազն մեկ խաղ:

F խմբում հաջող չեն ընթանում ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն եւ այս խմբի ֆավորիտ համարվող Իտալիայի հավաքականի գործերը: Իտալացիները երկու ոչ-ոքի են խաղացել ոչ այնքան ուժեղ թիմերի հետ ու հիմա պարտադրված են վերջին տուրում անպայման հաղթանակ տանել, եթե ուզում են պայքարը շարունակել չեմպիոնի կոչումը պահպանելու համար:

Այս խնբում հրաշալի է հանդես գալիս Պարագվայի հավաքականը, որին վերջին տուրում ընդամենը մեկ միավոր է անհրաժեշտ՝ մեկ ութերորդի ուղեգիրը նվաճելու համար:

Սակայն այս օրերին Մունդիալ-2010-ի գլխավոր իրադարձությունները ծավալվում են ոչ թե խաղադաշտերում, այլ՝ Ֆրանսիայի հավաքականի «խոհանոցում»: Հավաքականից հեռացվել է Անելկան՝ հայհոյանքի միջոցով սկանդալային գլխավոր մարզիչ Դոմենեկի մորը հիշելու համար, նրա խաղընկերները Դոմենեկի մորը չեն հիշել, սակայն հրաժարվում են մարզումներից՝ անվստահություն հայտնելով մարզչին:

Այսօր ամբողջ աշխարհն է հայհոյում Դոմենեկին, հետեւաբար՝ Անելկան այս առաջնության հերոսներից մեկն է… 

Անելկա, Բրազիլիա, ֆուտբոլ, Ֆրանսիա, Կակա

Previous post Next post
Up