Սպասումներ եւ հիասթափություններ

Jun 13, 2010 13:17


Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նոր-նոր մտնում է հունի մեջ:

Առաջին երկու օրերին չեմպիոնական հավակնություններ ունեցող թիմերը հիմնականում հիասթափեցրին իրենց երկրպագուներին:

Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականները հասցրին հուսահատեցնել իրենց երկրպագուներին: Հարցն այն չէ, որ նրանք ոչ ոքի արդյունքներով ավարտեցին իրենց հանդիպումները համապատասխանաբար Ուրուգվայի եւ ԱՄՆ հավաքականների հետ:

Ֆուտբոլ է, ամեն ինչ կպատահի:

Հարցը՝ խաղի որակի մեջ է:

Ֆրանսիացիները միօրինակ, ոչ ստեղծագործական խաղ ցուցադրեցին: Մտերիմներիցս մեկն արդարացնում է նրանց, ասում է, թե ֆրանսիացիները չեն կարողացել հաղթահարել Զիդանի բացակայության բարդույթը: Եթե չորս տարում այդ բարդույթը չի հաղթահարվել, չի հաղթահարվի նաեւ էս մի ամսվա ընթացքում: Ուրեմն՝ ֆրանսիացիք մեծ ամբիցիաներ ունենալ չեն կարող:

Անգլիայի հավաքականը գուցե գրագետ գրոհներ է կազմակերպում, բայց չունի գոնե միջին կարգի մի դարպասապահ: Եթե նա չի դիմանում համեմատաբար համեստ ամերիկացիների ճնշմանը եւ այդպիսի պիրմիտիվ գնդակ է բաց թողում, ավելի ուժեղ հավաքականները կարող են գոլ խփել՝ ինչքան ուզես:

Ֆավորիտներց մյուսը՝ Արգենտինայի հավաքականը, հաղթանակ տարավ, բայց առայժմ դժվար է նրա խաղը տպավորիչ համարել:

Հաճելի տպավորություն թողեցին Կորեայի ֆուտբոլիստները, որոնք բարձր տեղերի ամբիցիաներ չունեն, սակայն գրագետ խաղ ցուցադրեցին՝ բոլոր առումներով գերազանցելով Եվրոպայի երբեմնի չեմպիոն հույներին:

ֆուտբոլ, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա

Previous post Next post
Up