Հայաստանցիների 75 տոկոսը աջակցում է Ռուսաստանի ղեկավարների որդեգրած քաղաքականությանը: Սա են վկայում ամերիկյան Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հերթական ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են անցած շաբաթավերջին:
Այսպիսով, Հայաստանը աշխարհի ամենառուսասեր, ավելի ճիշտ՝ կրեմլասեր երկրնրի հնգյակում է: Մեր հասարակությունն այս հարցում մտածում է այնպես, ինչպես՝ ասիական Տաջիկստանի, Ղրղզստանի, աֆրիկյան Մալիի հասարակությունները:
Վիճակն ավելի ողբերգական է դառնում այն համատեքստում, երբ հարցումը բացահայտում է, որ այս թվերը վերաբերում
է Կրեմլի քաղաքականության աջակցմանը:
Նույնիսկ Ռուսաստանում Կրեմլը կարող է չունենալ հասարակական աջակցության նման ռեսուրս:
Ի՞նչ է թաքնված հայաստանյան հասարակական կարծիքի խորքում: Արդյո՞ք մեր ժողովուրդը սիրահարված է Պուտին-Մեդվեդեւ զույգին:
Այսպես մտածելը պարզունակ կլինի:
Սակայն երկու վարկած կարող ենք առաջ քաշել:
Հայաստանում ահավոր չեն սիրում սեփական իշխանությանը, որի ֆոնին ղեկավարների իդալներ են փնտրում մեկ այլ երկրում: Ու եթե այդ իդեալի տակ թաքնված են Ռուսաստանի չեկիստական իշխանության ներկայացուցիչնրը, դա սարսափելի է: Դա խոսում է այն մասին, որ ազատության, քաղացիականության արժեքնրը մեզանում գերակա չեն:
Այսօրվա հայ-ռուսական հարաբերությունները վասալային են, ասել կուզի՝ Ռուսաստանի իշխանության քաղաքականությունը միտված է Հայաստանի անկախության սահմանափակմանը: Ըստ այդմ, հասարակության 75 տոկոսը հավանության է արժանացնում այս վիճակը: Եվ սա զարմանալի չէ. Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը միաբերան աջակցեցին Հայաստանում ռուսական ռամաբազաների ժամկետի երկարաձգման որոշմանը:
Համեմատության համար ասեմ, որ Կրեմլի քաղաքականությունը Ադրբեջանում ունի 54, իսկ Վրաստանում՝ ընդամնը 6 տոկոս աջակից: