Հովիկ Աբրահամյանը կդառնա՞ վարչապետ

Jul 26, 2011 15:37

Վերջին օրերին կրկին ակտիվացել են զրույցները Հովիկ Աբրահամյանի վարչապետական հավակնությունների մասին:
Իհարկե, Հովիկ Աբրահամյանի մամուլի պատասխանատուն հերքել է այս լուրերը, սակայն բոլորս գիտենք, որ Արգամիչի համար վարչապետ դառնալը մանկական երազանքի պես մի բան է:
Ես, իհարկե, Աբրահամյանի համար գրեթե բացառում եմ վարչապետական հեռանկարը` մի քանի պատճառով:

Նախ, այդ նշանակումը չի տեղավորվի իշխանության ենթադրյալ բարեփոխման համատեքստում:
Երկրորդ, ԱԺ նախագահը հավակնոտ անձնավորություն է, ինչի հետեւանքով նրա անձի շուրջ որոշակի անվստահություն կա անգամ Սերժ Սարգսյանի շրջապատում:
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի ենթադրյալ նոր թիմում Տիգրան Սարգսյանին առանցքային դերակատարություն է վերապահված եւ մոտակա հեռանկարում կանխատեսելի չէ նրա դիրքերի թուլացում:
Իրական են արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի հավակնությունները: Ի՞նչ են կարծում իմ ընկերները:

Հովիկ Աբրահամյան, կարծիք, կադրային

Previous post Next post
Up