Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը սկզբունքային հաղթանակ տարավ
Հունգարիայի ընտրանու նկատմամբ՝ 2,5:1,5 հաշվով եւ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Մերոնց հաղթանակ պարգեւեց երկրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը:
Մյուս խաղերում գրանցվել են հետեւյան հաշիվները՝ Չինաստան-Ռուսաստան 2,5:-1,5, Ադրբեջան-ԱՄՆ 1,5:2,5, Ուկրաինա-Իսրայել 2,5:-1,5, Հնդկաստան-Եգիպտոս 2,5:1,5:
Յոթ տուրց հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ դասավորությունը՝ Հայաստան՝ 12 միավոր, Չինաստան, Ուկրաինա՝ 9-ական միավոր, Ռուսաստան, Հունգարա, ԱՄՆ՝ 8-ական միավոր, Ադրբեջան՝ 6 միավոր, Հնդկաստան, Իսրայել՝ 5-ական միավոր, Եգիպտոս՝ 0 միավոր:
Նախավերջին տուրում Հայաստանը հավաքականը մրցելու է Ադրբեջանի հավաքականի հետ: Վերջինս մարզական մոտիվացիա այլեւս չունի: Բայց ավելորդ է ասել, որ այս խաղը դուրս է զուտ մարզական շրջանականերից ու շատ ավելի սկզբունքային նշանակություն ունի: Մարզական առումով, հենց առաջիկա խաղում հաղթելով՝ մերոնք կարող են նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Մյուս խաղերում մրցելու են՝ ԱՄՆ-Ուկրաինա, Չինաստան-Հնդկաստան, Ռուսատան-Իսրայել, Եգիպտոս-Հունգարիա: