Իմ հոդվածը armversion.am կայքում- ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության. նոր պահանջներ

Jul 20, 2011 12:44


...Նախ, պահանջի հեղինակներին զուր է թվում, թե այս իրադարձությունը հասարակության այդքան լայն շերտերի հետաքրքրում է: Երկրորդ, այս հանդիպումների ուղիղ հեռարձակմամբ՝ Հանրայինը կխախտի օրենսդրությունը՝ զբաղվելով կոալիցիայի անդամ կուսակցությունների և ՀԱԿ-ի քարոզչությամբ, ինչն օրենքի խախտում է, մանավանդ՝ մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները:

ՀԱԿ-ը կարող էր պահանջել, որպեսզի, օրինակ, հանդիպումների մասին ԶԼՄ-ներին տրամադրվի երկուստեք համաձայնեցված հաղորդագրություն՝ միակողմանի լուսաբանումը բացառելու համար:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ ոչ թե Հանրայինով, այլ՝ մասնավոր հեռուստաընկերություններով կարող է ունենալ երեսուն րոպե կամ ավելի շատ եթերաժամ՝ կոմերցիոն հիմունքներով: Նույնը վերաբերում է ՀԱԿ հայտարարության չորրորդ կետին. պետք է վերացնել Հանրային հեռուստաընկերությամբ և մյուս հեռուստաալիքներով Հայ Ազգային ԻԿոնգրեսի և մյուս քաղաքական ուժերի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը...

ՀԱԿ, armversion.com, ես, հոդված, երկխոսություն

Previous post Next post
Up