Jul 18, 2011 15:12
...ՀԱԿ հայտարարության տրամաբանությունը հուշում է, որ Տեր-Պետրոսյանի թիմը պետք է հրաժարվեր այսօրվա հանդիպումից: Բայց դա կարող էր չընկալվել հատկապես միջազգային կառույցների կողմից. կստացվեր, որ մենք ունենք հանդուրժող իշխանություն և անհանդուրժողականությամբ տառապող ընդդիմություն: Հավանաբար, այս հաշվարկով էլ արվել էր Աբրահամյանի հայտարարությունը: Սակայն ՀԱԿ-ը նաև բոլորին նախապատրաստում է այսօր մեկնարկելիք գործընթացի հնարավոր ձախողման հեռանկարին, ավելին` հրաժարվում է քաղաքական պատասխանատվություն կրել դրա համար` նախաձեռնությունը վերագրելով կոալիցիային: «Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել (խոսքը Սերժ Սարգսյանի ձևավորած պատվիրակության մասին է), Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել»,- ասում են Կոնգրեսում: Ստացվում է, որ այսօր ՀԱԿ պատվրակությունը գնալու է` լսելու համար կոալիցիոն ուժերի առաջարկները: Կոալիցիայի ներկայացուցիչներն, իրենց հերթին, ասել էին, որ իրենց աշխատանքային խումբը ստեղծվել է, որպեսզի լսի արտախորհրդարանական ընդդիմության առաջարկները: Ստացվում է, որ երկու կողմերն էլ այսօր լսողի դերում են լինելու: Իսկ եթե անգամ խոսեն, ըստ ՀԱԿ-ի` դա երկխոսություն չի լինելու: Այնպես որ` այսօր մենք կարող ենք ականատես լինել ոչ թե երկխոսության մեկնարկին, այլ` սովորական գյալաջիի: Դա էլ նորմալ կլիներ, եթե չլիներ երկխոսության գաղափարի արժեզրկման վտանգը...
ՀԱԿ,
armversion.com,
ես,
իշխանություն,
հոդված,
երկխոսություն