Jul 15, 2011 17:44
...«Եթե գլխավոր սուբյեկտի դերում հետագայում հանդես գա Արցախը, կարծում եմ, որ անգլո-սաքսոնական դիվանագիտության ճիրաններից ազատվելու միակ տարբերակը Արցախի միացումն է ՌԴ-ին՝ որպես քաղաքական սուբյեկտ՝ իր սահմանադրությամբ որդեգրված 14 հազ. քառ. կմ-ով»,- այսօր նման կարծիք է հայտնել մարքսիստ Դավիթ Հակոբյանը։ Եթե սա միայն Հակոբյանի կարծիքը լիներ, ընդհանրապես չէի հիշատակի դրա մասին` հաշվի առնելով նրա նվազագույն դերակատարությունը մեր քաղաքական իրականության մեջ: Ցավն այն է, որ հասարակության մի մասը համամիտ է այս գաղափարին: Թերևս դա զգում է նաև Հակոբյանը` փորձելով սիրաշահել հանրության այդ հատվածին: Առհասարակ ապազգային մտայնություն է, երբ մեր հարցերի լուծման բանալին փնտրում ենք երրորդ երկրներում: Եթե այդ մտածելակերպն ունենայինք, հաստատ պետություն չէինք ունենա, ղարաբաղյան պատերազմում հաղթանակ չէինք տանի: Որպես պետություն հաստատ կձախողենք, եթե շարունակենք մտածել, որ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, որ ռուսները մեզ օգնեցին ղարաբաղյան պատերազմում, որ ռուսները մեր թիկունքին կլինեն, եթե նոր պատերազմ լինի: Ռուսաստանը, ինչպես ցանկացած նորմալ երկիր, ունի իր ազգային-պետական շահերը, և հաճախ, շատ հաճախ մենք մանրադրամի ենք վերածվել Ռուսաստանի և այլոց հարաբերություններում: Այդ նվաստացուցիչ կարգավիճակին ենք արժանացել մեր մտածողության հետևանքով: Պատմության դաժան էջերի կրկնությունը բացառելու համար` պետք է վերանայենք մեր մտածողությունը, արժեքային համակարգը...
քաղաքականություն,
armversion.com,
ես,
հոդված,
ԼՂ հիմնահարց