Հիշո՞ւմ եք, 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանում զանգվածաբար մարդկանց քաղմաս էին տանում` միայն նրա համար, որ նրանք մասնակցում էին Հյուսիսային պողոտայում ամեն երեկոյան տեղի ունեցող քաղաքական զբոսանքներին: Մի անգամ էլ` տիրոջ հետ միասին շանն էին տարել:
Ինձ թվում էր` սա անգերազանցելի խոխմ ա:
Բայց Լուկաշենկոն տվեց` անցավ: Էս օրերին նրա դեմ Բելառուսի քաղաքացիները բողոքում են հետաքրքիր ձեւով. խումբ-խումբ քայլում են Մինսկի փողոցներով եւ ծափահարում են, վերջում էլ հայտնվում են քաղմասում: Երեկ ծափահարելու համար Բելառուսում բռնվել է մեկ ձեեք ունեցող մի քաղաքացի:
Երկար-բարակ մտածում եմ` էդ խեղճը ո՞նց է ծափ տվել...