Երեկ Փարիզի դատարանը շատ կարեւոր մի վճիռ է արձակել՝ իրավական հարթության մեջ դիկտատոր համարելով հետսովետական բռնապետներից մեկին:
Ուշագրավն այն է, որ Ուզբեկստանի արյունոտ նախագհ Իսլամ Քարիմովը դիկտատոր ճանաչվեց իր աղջկա՝ Լոլայի համառ ջանքերի արյունքում:
Ֆրանսիական Rue 89 կայքը մոտ մեկ տարի առաջ «դիկտատոր», «տիրան» էր անվանել Քարիմովին՝ մատնացույց անելով նրա երկրում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների փաստերը:
Լոլան էլ որոշել էր դատի տալ կայքին՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ, պահանջելով հերքում «դիկտատոր» բառի համար:
Դատարանն էլ մերժեց Լոլայի հայցը՝ անուղղակիորեն հաստատելով, որ նրա հայրը դիկտատոր է:
Այսպիսով, Ուզբեկստանի նախագահը դարձավ հետսովետական առաջին ղեկավարը, ով դիկտատոր է հռչակվում ոչ միան փորձագիտական եւ քաղաքական հարթության մեջ, այլ նաեւ՝ իրավական:
Հանցագործությունը վաղեմություն չունւ: Եվ շուտով, շատ շուտով միջազգային մի դատարան իրավական գնահատական է տալու նաեւ Մարտի 1-ի կազմակերպչին: