Այնքան կանխատեսելի ՀՅԴ-ն

Jul 02, 2011 21:17

Երեկ «Ընտրություն» ակումբի հյուրը Տիգրան Կարապետյանն էր:
Երբ հարցրի, թե ո՞րն է իր ստեղծած «Ազգային ճակատի» նպատակն՝ ասեց՝ իշխանափոխությունը, բայց ժամկետ չնշեց: Ես էլ հասկացա, որ Կարապետիչի պատկերացրած իշխանափոխությունը լինելու է 2018-ին, երբ Սերժ Սարգսյանն առոք-փառոք ավարտած կլինի նախագահական իր երկրորդ պաշտոնավարումը: Ոչ միայն հասկացա, այլ՝ բարձրաձայնեցի:
Հիմա գանք դաշնակցկաններին, որոնց Ընդհանուր ժողովներից առաջ մարդիկ սպասում են, մտածում են, որ էս
զառամյալ ծերուկն իմաստուն ինչ-որ բան կասի:
Ծերուկն էլ միտումնավոր խորհրդավորություն է հաղորդում իր վարքագծին: Ծպտյալ ժողով է անում, ձեւեր թափում, իրեն թանկացնում: Իրականում հասարակությունից է թաքնվում, որովհետեւ Ծաղկաձորում արած էդ գաղտնին միայն ժողովրդի համար է գաղտնի, բայց ոչ՝ ԿԳԲ-ի:
Մի քանի օրն Ծաղկաձորներում գաղտնի-մաղտնի ժողով արեցին, որ համակարգային իշխանափոխության պահանջ դնեն:
2013-ին կլինի՝ լավ, չի լինի՝ 2018-ին Սերժը կգնա՝ կասեն՝ իշխանափոխությունն եղավ: Տիգրան Կարապետիչն էլ կասի: Ու էս արանքում՝ տարիքն ոչ մի կապ չունի:

Հայաստան, քաղաքականություն, արձագանք, ՀՅԴ

Previous post Next post
Up