Մի քանի օր գրառում չեմ կատարել: Այս օրերին երբեմն մտածել եմ բլոգս թողնելու մասին:
Բայց հասկացա, որ առանց բլոգի չեմ կարող, առանց նրա միջոցով բացահայտած մարդկանց՝ նույնպես:
Բացակայությանս ընթացքում արտառոց ոչինչ չի կատարվել:
Ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են պատասխանատուներ ման գալ՝ երկխոսության հնարավոր ձախողման համար: Մեր երկրում քաղաքական երկխոսության, կոմպրոմիսի մշակույթ չկա:
Բայց կարեւորն այն է, որ Հայաստանում այլեւս քաղբանտարկյալ չկա: Ու ուզում եմ հուսալ, որ ազատ երկիր դառնալու ճանապարհին ենք: