Որտեղի՞ց առաջացավ ռազմական էլիտան

May 22, 2011 02:27

«Поэтому, да, в Армении люди, которые выиграли в войне, многие из них отошли от идеалов, получили
сначала группировку в парламенте, потом начали наращивать политическое влияние, и это в какой-то момент привело к тому, что ситуация где-то стала малоконтролируемой. Но именно эти люди, к сожалению, потом построили вот ту порочную политико-экономическую систему, которая сегодня сложилась в Армении»,- «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման ուշագրավ գնահատական հայտնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Պարոն Զուրաբյանի գնահատականը ճիշտ է, բայց նա շրջանցել է մի կարեւոր խնդիր՝ որտեղի՞ց, ինչո՞ւ առաջացավ այդ, այսպես կոչված, ռազմական էլիտան եւ արդյո՞ք միայն այդ էլիտան է մեղավոր, որ այսօր ունենք նման այլանդակ համակարգ:
Պարզ է, որ ռազմական էլիտա կոչվածն երկնքից չընկավ: Դրա ձեւավորմանը նպաստել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ երկրի առաջին իշխանությունների քաղաքականությունը:
Փորձենք նշել երկրի սխալ զարգացման պատճառներից մի քանիսը.
1. Հայաստանի իշխանությունը հետեւողական չեղավ քաղաքական բարեփոխումների հարցում: Դա տեսանելի դարձավ հատկապես 1995թ-ի խորհրդարանական ընտրությունների եւ հանրաքվեի ժամանակ, երբ քաղաքական էլիտան ակնհայտ կոմպրոմիսի գնաց նոմենկլատուրայի հետ՝ վերկենդանացնելով կառավարման սովետական մոդելը,
2. 1995 եւ 1996թթ-ի ընտրություններն ազատ չէին, ընտրական գործընթացում սկսեցին մեծ դեր խաղալ ուժայինները, որոնք էլ հետո տիրացան ամբողջ իշխանությանը,
3.1995-ից տնտեսական բարեփոխումներն ընդհատվեցին. կիրառելի դարձավ պետական կապիտալիզմի մոդելը,
4. պատերազմից հետո իշխանությունն ինքը նպաստեց ռազմական էլիտայի ձեւավորմանը՝ պատերազմի վետերանների համար սոցիալական եւ քաղաքացիական պաշտպանվածության օրենսդրական հիմքեր ստեղծելու փոխարեն:
Երբ երկրում խախտվում է քաղաքական եւ տնտեսական մրցակցության սկզբունքը, ուժային բլոկը հեշտությամբ տիրանում է իշխանությանը:
Այն, ինչ տեղի ունեցավ 1998-ին, այսինքն՝ հեղաշրջումը, հետեւանք էր նախորդ տարիների ոչ արդյունավետ կառավարման:

Հայաստան, քաղաքականություն, արձագանք, հարցազրույց, Լեւոն Զուրաբյան

Previous post Next post
Up