Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկին շտապ տեսնելու անհրաժեշտություն ունեի:
Զանգիս պատասխանեց, որ բանակի քեֆի է մասնակցում:
Հիմա զորակոչ է, ու բազմաթիվ մարդիկ են մասնակցում նման քեֆերի՝ բանակ ճանապարհելով կամ դիմավորելով իրնց որդիներին:
«Բանակի քեֆը» մեր իրականության ամենագեղեցիկ միջոցառումներից մեկն է:
Ծնողները թախիծով են իրենց որդուն բանակ ուղարկում, բայց նաեւ հպարտանում են, որ արդեն հասուն տղա ունեն:
Դե իսկ բանակից վերադարձողին ուրախությամբ ու խինդով են դիմավորում՝ հպարտ, որ իրենց որդին հասունության առաջին լուրջ դպրոցն անցել է:
Աստված մեր երկրին խաղաղություն ու մեր զինվորին էլ անամապ ծառայություն թող պարգեւի, որ բանակ ճանապարհելն ու զինվորին դիմավորելը միշտ ուրախության առիթներ լինեն: