Մենթի տեսակ

Apr 15, 2011 12:46

Աշխատանքի բերումով հաճախ եմ լինում "Տիգրան Մեծ" տպարանի շենքում:
Առաջին հարկում փոքրիկ մի սրճարան կա, որտեղ հաճույքով կարելի է մի բաժակ սուրճ խմել, մարդկանց հետ հանդիպել եւ այլն:
Երեկ այդ սրճարանում մի դեպքի մասին լսեցի, որը թեեւ ինձ չզարմացրեց, բայց մարդկայնորեն վատ զգացի:
Օրեր առաջ սրճարան է գալիս հարկային մի աշխատող:

Ի պաշտոնե չէ` սուրճ խմելու:
Դե, սուրճը խմում է, մոտենում է հաշիվը փակելու, սրճարանի աշխատողը զբաղված է լինում` չի հասցնում նրան ՀԴՄ կտրոն տալ:
Էս հարկայինն էլ դուրս է գալիս, իր հետեւից իր գործընկերներին ուղարկում է եւ մարդկանց 150000 դրամով տուգանում են:
Ոմանք կասեն Հարկայինի էդ աշխատողն օրինապաշտ է եղել: Ես էլ ասում եմ` ոչ մի օրինապաշտություն չկա. "ստուկաչության", "գործ տվողի" սովորական վարքագիծ է:
Նման պնդում եմ անում` Հարկայինի էսօրվա նիստուկացն անգիր իմանալով: Մի ուրշ ազդեցիկ սրճարանում հարկային էդ աշխատողը ոչ միայն ՀԴՄ կտրոն չէր ուզի, այլ նաեւ` "չայեւոյ" կթողներ:

զոռբա, մենթալիտետ

Previous post Next post
Up