Իմ
մարտի 4-ի եւ
9-ի գրառումներից հետո մարդիկ հարցնում են, թե ինչո՞ւ եմ քննադատության թիրախ դարձրել վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Վերապահում արտահայտող մարդկանց արգումենտներն երկուսն են
- բոլորս գիտենք, թե ով է իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն,
- Տիգրան Սարգսյանը կշիռ չունի, հետեւաբար՝ չարժե նրան քննադատել: Բլոգային ընկերներիցս մեկը նույնիսկ գրել էր «Кто такой премьер в нашей стране,чтоб рискнул вякнуть на алигархов? Неужели вы думаете,что он может это сделать?»:
Միանգամից ասեմ, որ երկու արգումենտներն էլ համարում եմ կեղծ ու հիմնազուրկ:
Ես գիտեմ, որ այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուն երկրի նախագահն է, նա է որոշումներ կայացնողն ու
![](http://pics.livejournal.com/surenyants/pic/000789f7)
պարտադրողը: Սակայն գիտեմ նաեւ, որ Սերժի իշխանությունը, երեկ նաեւ՝ Ռոբի իշխանությունը մեկ օր անգամ չէին դիմանա, եթե չունենային Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, մյուսների աջակցությունը: Հեշտ է օգտվել իշխանության բարիքներից ու պատերի տակ փսփսալ, թե լիազորություններս չեն հերիքում՝ ինչ-որ բան փոխելու համար, կամ նմանատիպ այլ հեքիաթներ:
Լիազորություններդ չեն հերիքում, քեզ խանգարում են աշխատել՝ հրաժարական տուր: Կյանքը աթոռով չի սկսվել ու չի վերջանում:
Սերժ Սարգսյանի պարագան իմ համար պարզ է ու հստակ: Նա կամային հատկանիշներ ու ԵՍ չունեցող գործիչ է. մի օր խաղաղասեր է, մյուս օրը՝ արմատական դաշնակացական, մի օր լիբերեալ է, հաջորդ օրը՝ պոպուլիստ: Մի խոսքով՝ նայած քամին ոնց կփչի:
Սերժ Սարգսյանը կոնյուկտուրշիկ է. նրան հազար անգամ քննադատել եմ, երկու էդքան էլ կքննադատեմ, եթե դրա անհարժեշտությունը լինի:
Ավելի նուրբ է մյուս Սարգսյանի՝ Տիգրանի պարագան: Նա ոչ միայն իշխանության կարեւոր հենարան է, այլ փորձում է գաղափարական երանգ տալ քրեաօլիգարխիկ համակարգին:
Ձեւ է անում, թե լիբերալ է: Իրականում, լիբերալիզմն է վարկաբեկում՝ լինելով ավտորիտար ռեժիմի վարչապետ:
Վարչապետի գեղեցիկ խոսքերը իրավիճակ չեն փոխում ոչ այն պատճառով, որ նա իշխանության ներսում կշիռ չունի: Նա պարզապես բարեփոխումներ իրականացնելու ցանկություն չունի: Տիգրանն ոչ միայն այս համակարգի ծննունդ է, այլ՝ դրա հիմնադիրներից մեկը: Կասկածողներին խորհուրդ կտամ հետեւել նրա գործունեությանը ԿԲ նախագահի պաշտոնում:
Գործող վարչապետն այս պահին երկրորդն է նախագահ Սարգսյանի թիմում եւ, պատահական չեն այն խոսակցությունները, թե հենց նա է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը խորհրդարանական առաջիկա ընտրություններում:
Հատուկ ուզում եմ նշել, որ ես անձնական ոչինչ չունեմ Տիգրան Սարգսյանի դեմ, ավելին՝ ինչ-որ ժամանակ մենք եղել ենք նույն թիմում:
Նա քննադատվում է, որովհետեւ գործող համակարգի կարեւոր դերակատար է, եթե կուզեք՝ խորհրդանիշ:
Համակարգ, որը սպանում է քաղաքացու ազատությունները: